«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Գիքորի պես «էստի համեցեք» է կանչում

Գիքորի պես «էստի համեցեք» է կանչում
17.07.2025 | 18:03

Այլևս առանց որևէ չափազանցության կարելի է ասել, որ այսօրվա Հայաստանը փաստացի 2017-2018 թվականների «Ղարաբաղ» վիճակում է, եթե ոչ՝ ավելի բարդ...

Ղարաբաղը այսպիսի կռվախնձորի, ավելի ճիշտ, առուծախի առարկայի երբեք չի վերածվել։ Նույնիսկ Թուրքիան ու Ադրբեջանը Ղարաբաղի հարցում այսպիսի բացահայտ կեցվածք ու պահանջներ չեն ներկայացրել, ինչ տեսնում ենք Սյունիքի պահով։ Եվ հայկական կողմը ավելի է թեժացնում սակարկությունը, Գիքորի պես «էստի համեցեք» է կանչում Նիկոլը, մեկումեջ կրկնելով, թե «մեր տարածքի սուվերենության հարցը չի քննարկվում»: Հիշեցի «Արցախը Հայաստան է, և վերջ»-ը։

Վերջից հինգ պակաս վիճակ է։

Ազգ կամիկաձե՞, թե՞ ցնորված, չգիտեմ...

Արա Արայան

Դիտվել է՝ 3756

Մեկնաբանություններ